Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի № 912-Ն, № 731-Ն որոշումներով և հաշվի առնելով, որ կառուցապատողների կողմից ընդունվել է ուղղակի վաճառքով գնելու առաջարկը. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է. 
1․Թույլատրել Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող  Հայաստանի Հանրապետության Արարատի մարզ, համայնք Մասիս, գյուղ  Նորամարգ 10-րդ փողոց 7 հասցեում գտնվող բնակելի տունը ևօժանդակ շինությունները  (մակերեսը  136,9քմ)  և  սպասարկման ու պահպանման համար զբաղեցրած 0.08012 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության հողամասը (ծածկագիր՝ 03-068-0123-0004) ուղղակի վաճառքով օտարել բնակիչ՝ Թագուհի Հրանտի, Պապիկ Սարգսի, Սամվել Սարկիսի Այանյաններին:
2․ Շինությունների  ուղղակի վաճառքի գինը կազմում է 296000 (երկու հարյուր իննսունվեց հազար)  Հայաստանի Հանրապետության դրամ:
3․ Շինությամբ զբաղեցրած հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 635000 (վեց հարյուր երեսունհինգ հազար)  Հայաստանի Հանրապետության դրամ: 
4․Սահմանված չափերով ձևավորված վաճառքի գնին (վարձավճարին) հավելվում են միավորի նկատմամբ մինչև օտարումը համայնքի անվամբ գույքային իրավունքի պետական գրանցման համար իրականացված վճարները` 26000 (քսանվեց հազար)  Հայաստանի Հանրապետության դրամ վճարման անդորրագրերի հիման վրա: 
5․ Գույքն օտարելուց հետո համայնքի հաշվապահական և հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություններ: