Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 97-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով, որ Մասիսի համայնքապետարանի 900435002523 հաշվեհամարին վճարվել է 6․000 (վեց հազար) ՀՀ դրամ տեղական տուրքը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներն ու Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի՝ հասցե տրամադրելու մասին որոշման քաղվածքը/հայտ՝ 191843 ծածկագիր՝ 03011HEN8DR5, ծածկագիր՝ 030115DHTBWC/ և ընդառաջելով Կարեն Անդրանիկի Պապոյանի կողմից լիազորված անձ՝ Մելինե Սամվելի Մանուկյանի խնդրանքին՝ /մտից՝ 02.08.2024թ. թիվ 11946/ որոշում եմ․
1․Կարեն Անդրանիկի Պապոյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասը /ծածկագիր՝ 03-003-0115-0007/ և բնակելի տունը դարձնել երկու գույքային միավոր և հասցեավորել համապատասխանաբար`
ա/ Առանձնացվող մաս 1․ 0,03635 հա-ի համար՝ ՀՀ Արարատի մարզ Մասիս համայնք, քաղաք Մասիս, 1-ին փողոց, 21 բնակելի տուն:
բ/ Առանձնացվող մաս 2․ 0,07365 հա-ի համար՝ ՀՀ Արարատի մարզ Մասիս համայնք, քաղաք Մասիս, 1-ին փողոց, 21/2 հողամաս։
2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման։