Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման պահանջները և հաշվի առնելով Վլադիմիր Վահագնի Գևորգյանի դիմումը /մտից ՝ 05.05.2023թ. թիվ 5910 /. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է.
1.ՀՀ Արարատի մարզ Մասիս համայնք Մասիս քաղաք Նոր թաղամաս 3/13 հասցեում 0,00681 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը /ծածկագիր՝ 03-003-0137-0721, սեփականության իրավունքի վկայական N 19042023-03-0092/, որը սահմանակից է Արթուր Վահագնի Գևորգյանին, Անի Վիտյայի Ազատխանյանին, Մերի Գառնիկի Մուրադյանին, Վլադիմիր Վահագնի Գևորգյանին, Վանիկ Հենրիկի Սաղոյանին սեփականության իրավունքով պատկանող /ծածկագիր՝ 03-003-0137-0662/ հողամասին և որը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, ընդլայնման նպատակով ուղղակի վաճառքով մեկ տարվա ընթացքում օտարել Արթուր Վահագնի Գևորգյանին, Անի Վիտյայի Ազատխանյանին, Մերի Գառնիկի Մուրադյանին, Վլադիմիր Վահագնի Գևորգյանին, Վանիկ Հենրիկի Սաղոյանին :
2.Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 698162 ՀՀ դրամ, կադաստրային արժեքի 150 %- ով, 1 քմ-ը 10252 դրամ: