Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման պահանջները և հաշվի առնելով Ջանիկ Մեսրոպի Արոյանի դիմումը /մտից ՝ 26.12.2022թ. թիվ 8390 /. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է.
1.ՀՀ Արարատի մարզ Մասիս համայնք Մասիս քաղաք Հանրապետության փողոց 2/21 հողամաս հասցեում 0,00441 հա բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը /ծածկագիր՝ 03-003-0131-0224, սեփականության իրավունքի վկայական N 30122022-03-0052/, որը սահմանակից է Ջանիկ Մեսրոպի Արոյանին սեփականության իրավունքով պատկանող /ծածկագիր՝ 03-003-0131-0217/ հողամասին և ընդլայնվող հողամաս հնարավոր է մուտք գործել բացառապես օտարվող հողամասից և որը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, ընդլայնման նպատակով ուղղակի վաճառքով մեկ տարվա ընթացքում օտարել Ջանիկ Մեսրոպի Արոյանին:
2.Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 301393/ երեք հարյուր մեկ հազար երեք հարյուր իննսուներեք / ՀՀ դրամ, 1 քմ-ի արժեքը 6834,3 /վեց հազար ութ հարյուր երեսունչորս ամբողջ երեք / ՀՀ դրամ: