Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի № 912-Ն, № 731-Ն որոշումներով և հաշվի առնելով, որ Դավիթ Վարդգեսի Խանաղյանի կողմից ընդունվել է ուղղակի վաճառքով գնելու առաջարկը. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է.
1․Թույլատրել Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող Հայաստանի Հանրապետության Արարատի մարզ Մասիս համայնք, գ․Դաշտավան Ապարանի փողոց, 20/2 հողամաս հասցեում գտնվող ավտոլվացման կետը և պարիսպը (մակերեսը՝ 160,4 քմ) և սպասարկման ու պահպանման համար զբաղեցրած 0,039142 հա բնակավայրերի հասարակական կառուցապատման նշանակության հողամասը (ծածկագիր՝ 03-033-0018-0009) ուղղակի վաճառքով օտարել բնակիչ՝ Դավիթ Վարդգեսի Խանաղյանին:
2․ Շինությունների ուղղակի վաճառքի գինը կազմում է 2053000 (երկու միլիոն հիսուներեք հազար) Հայաստանի Հանրապետության դրամ:
3․ Շինություններով զբաղեցրած հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 736000 (յոթ հարյուր երեսունվեց հազար) Հայաստանի Հանրապետության դրամ:
4․Սահմանված չափերով ձևավորված վաճառքի գնին (վարձավճարին) հավելվում են միավորի նկատմամբ մինչև օտարումը համայնքի անվամբ գույքային իրավունքի պետական գրանցման համար իրականացված վճարները` 26000 (քսանվեց հազար) Հայաստանի Հանրապետության դրամ վճարման անդորրագրերի հիման վրա:
5․ Գույքն օտարելուց հետո համայնքի հաշվապահական և հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություններ: