Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 97-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով, որ Մասիսի համայնքապետարանի 900435002523 հաշվեհամարին վճարվել է 6․000 (վեց հազար) ՀՀ դրամ տեղական տուրքը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներն ու Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի՝ հասցե տրամադրելու մասին որոշման քաղվածքը/հայտ՝ 191710 ծածկագիր՝ 03192KNVXDDK, ծածկագիր՝ 03192HENENBM/ և ընդառաջելով Հայկ Օսեյանի խնդրանքին՝ /մտից՝ 06.09.2024թ. թիվ 12269/ որոշում եմ․
1․Հայկ Ավետիսի Օսեյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասը /ծածկագիր՝ 03-070-0071-0040/ դարձնել երկու գույքային միավոր և հասցեավորել համապատասխանաբար`
ա/ Բաժանվող հատված 1․ 0,0300 հա-ի համար՝ ՀՀ Արարատի մարզ Մասիս համայնք, գյուղ Նոր Խարբերդ, 13-րդ փողոց, 48/2 հողամաս:
բ/ Բաժանվող հատված 2․ 0,08137 հա-ի համար՝ ՀՀ Արարատի մարզ Մասիս համայնք, գյուղ Նոր Խարբերդ, 13-րդ փողոց, 48 հողամաս։
2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման։