Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի № 912-Ն, № 731-Ն որոշումների պահանջներով և նկատի ունենալով, որ Վաղինակ Մխիթարյանի կողմից ընդունվել է ուղղակի վաճառքով գնելու առաջարկը. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է.
1. Թույլատրել Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս,1-ին փողոց թիվ 2/39 հասցեում գտնվող ավտոտնակը (արտաքին մակերեսը՝ 36,4 քմ, ներքին մակերեսը՝ 32,32քմ) և դրա սպասարկման ու պահպանման համար զբաղեցրած 0.00364հա բնակելի կառուցապատման հողատարածքը (ծածկագիր՝ 03-003-0127-0017) ուղղակի վաճառքով օտարելու ՀՀ Արարատի մարզ, Մասիս քաղաքի 5-րդ փողոց 33 շենքի 19 բն. բնակիչ՝ Վաղինակ Մխիթարյանին:
2.Ավտոտնակի ուղղակի վաճառքի գինը կազմում է 71672 (յոթանասունմեկ հազար վեց հարյուր յոթանասուներկու) ՀՀ դրամ:
3. Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 161682 (հարյուրվաթսունմեկ հազար վեց հարյուր ութսուներկու) ՀՀ դրամ:
4.Ավտոտնակը և հողամասը օտարելուց հետո համայնքի հաշվապահական և հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություններ: