Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման պահանջները և հաշվի առնելով Հայարփի Վարդգեսի Ավետիսյանի դիմումը /մտից ՝ 27.02.2023թ. թիվ 2704 /. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է.
1.ՀՀ Արարատի մարզ Մասիս համայնք Մասիս քաղաք Նոր թաղամաս 31/10 հողամաս հասցեում 0,0016 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը /ծածկագիր՝ 03-003-0138-0417, սեփականության իրավունքի վկայական N 21122022-03-0049/, որը սահմանակից է Հայարփի Վարդգեսի Ավետիսյանին սեփականության իրավունքով պատկանող /ծածկագիր՝ 03-003-0138-0186/ հողամասին և որը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, ընդլայնման նպատակով ուղղակի վաճառքով մեկ տարվա ընթացքում օտարել Հայարփի Վարդգեսի Ավետիսյանին:
2.Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 106608 ՀՀ դրամ, կադաստրային արժեքի 150 %- ով, 1 քմ-ի արժեքը 6663 ՀՀ դրամ: