Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի, 4-րդ կետի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29.1 և 34-րդ հոդվածների, 60-րդ հոդվածի 1-ին մասի, 87-րդ հոդվածի, 88-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 45-րդ և 50-րդ գլխի պահանջներով և հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Արթուր Սամվելի Բաբասյանին /ՀՀ Արարատի մարզ, Մասիս համայնք, գ․Արբաթ, 16 փող․, 18 տ․/ ուղարկվել է համայնքի ղեկավարի 04.04.2025թ. N 2111 ծանուցումն ու 27․03․2025թ․ և 28․03․2025թ․ դրությամբ տեղեկանքները, փոստային անդորրագիրը վերադարձվել է <<չպահանջված>> նշումով, ինչպես նաև վարչական վարույթի քննության անցկացման տեղի, օրվա և ժամի վերաբերյալ ծանուցումը տեղադրվել է ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական «azdarar.am» ինտերնետային կայքում և «Աղբահանության, գույքահարկի ու հողի հարկի չվճարված գումարները գանձելու նպատակով ստեղծված հանձնաժողով»-ի առաջարկը /08.07.2025թ. արձանագրություն N247/ որոշում եմ.
1.Հարկ վճարող Արթուր Սամվելի Բաբասյանից հօգուտ Մասիս համայնքի բյուջեի /օրենքով սահմանված կարգով/ գանձել՝ անշարժ գույքի հարկի /կադ․ ծածկագիր՝ 03-017-0111-0019/ 2021-2024թթ․ համար՝ 26․687 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 21․192 ՀՀ դրամ, տույժը՝ 5․495 ՀՀ դրամ 900435003810 հաշվեհամարին, անշարժ գույքի հարկի /կադ․ ծածկագիր՝ 03-017-0027-0009/ 2021-2024թթ․ համար՝ 12․271 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 9․861 ՀՀ դրամ, տույժը՝ 2․410 ՀՀ դրամ 900435003810 հաշվեհամարին և փոխադրամիջոցի գույքահարկի /մակնիշը՝ Opel Astra 1.4, հ/հ՝ 36TG570/ 2021-2024թթ․ համար՝ 45.335 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 36.000 ՀՀ դրամ, տույժը՝ 9.335 ՀՀ դրամ և 2020թթ․ համար՝ 9․690 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 7․500 ՀՀ դրամ, տույժը՝ 2․190 ՀՀ դրամ 900435105029 հաշվեհամարին։
2.Որոշումը ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից։
3.Որոշումը կարող է բողոքարկվել վերադասության կարգով կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան դիմելու միջոցով որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում։
4.Որոշումը անբողոքարկելի է դառնում ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:
5.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում գումարը գանձվելու է ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով: