Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի № 912-Ն, № 731-Ն որոշումների պահանջներով և հաշվի առնելով, որ Արշակ Հակոբյանի կողմից ընդունվել է ուղղակի վաճառքով գնելու առաջարկը. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է.
1․ Թույլատրել Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող Հայաստանի Հանրապետություն Արարատի մարզ, Մասիս համայնք, գյուղ Արգավանդ, Կենտրոնական 5-րդ փողոց 37/2 հասցեում գտնվող շինությունը՝ բնակելի տուն, ընդհանուր 269․2 քմ արտաքին մակերեսով, և սպասարկման ու պահպանման համար զբաղեցրած 0.01862 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության հողամասը (ծածկագիր՝ 03-018-0014-0050) ուղղակի վաճառքով օտարել բնակիչ՝ Արշակ Համայակի Հակոբյանին:
2․Շինությունների ուղղակի վաճառքի գինը կազմում է 2589166 (երկու միլիոն հինգ հարյուր ութսունինը հազար հարյուր վաթսունվեց) Հայաստանի Հանրապետության դրամ:
3․Շինություններով զբաղեցրած հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 3012083 (երեք միլիոն տասներկու հազար ութսուներեք) Հայաստանի Հանրապետության դրամ:
4․ Սահմանված չափերով ձևավորված վաճառքի գնին հավելվում են միավորի նկատմամբ մինչև օտարումը համայնքի անվամբ գույքային իրավունքի պետական գրանցման համար իրականացված վճարները` 26000 ( քսանվեց հազար) Հայաստանի Հանրապետության դրամ վճարման անդորրագրերի հիման վրա:
5․ Գույքն օտարելուց հետո համայնքի հաշվապահական և հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություններ: