Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 32-րդ կետի, 42-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի, 77-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ մասերի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ղեկավարի 2023 թվականի նոյեմբերի 13-ի N146-Ա կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի կողմից անցկացված գույքագրման արդյունքները՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․
1. Հաստատել համայնքի սեփականություն հանդիսացող հիմնական և շրջանառու միջոցների 2023 թվականի գույքագրման արդյունքները՝ համաձայն 27 բնակավայրերում կատարված գույքագրման արդյունքների վերաբերյալ կցված N գ-25 տեղեկագրերի։
2․ Հաստատել համայնքապետարանի գույքացուցակում հաշվառված, սակայն համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կողմից փաստացի օգտագործվող գույքերի ցանկը՝ ՀՈԱԿ-ներին անհատույց, անժամկետ իրավունքով տրամադրելու վերաբերյալ՝ համաձայն հավելված 1-ի, 2-Ի և 3-ի։
3․Հաստատել համայնքապետարանի գույքացուցակում հաշվառված, սակայն համայնքում գործող պետական ոչ առևտրային կազմակերպությունների կողմից փաստացի օգտագործվող գույքերի ցանկը՝ ՊՈԱԿ-ներին անհատույց, անժամկետ իրավունքով տրամադրելու վերաբերյալ՝ համաձայն հավելված 4-ի։
4․ Հաստատել գույքագրման արդյունքներով դուրս գրման ենթակա գույքերի ցանկը համաձայն հավելված 5-ի։
5․ Գույքացուցակներից գույքի փոխանցումը համապատասխան կազմակերպություններին ավարտելուց և խոտանող հանձնաժողովի կողմից խոտանման ենթակա գույքերը խոտանելուց հետո հաշվապահական փաստաթղթերում կատարել համապատասխան ձևակերպումներ։