Այսօր: Երեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2025թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 361
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 6054-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Մասիս ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, 0236-4-30-40, 0236-4-20-20, masis.ararat@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 սեպտեմբերի 2025 թվականի N 6054-Ա

ԷԴԻԿ ԳՎԻԴՈՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված ՀՕ 397-Ն օրենքի 2-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշումը, ինչպես նաև այն, որ  Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում ինքնակամ կառույցի հաշվառված լինելու փաստը հավաստվում է 2023WYM63Z ծածկագրով՝  որոշում եմ. 

1. ՀՀ Արարատի մարզ, Մասիս համայնք, գ․ Գետափնյա 14-րդ փողոց 20 հասցեում (ծածկագիր՝ 03-030-0027-0027) էդիկ Գվիդոնի Կարապետյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասում իր կողմից ինքնակամ կառուցված շինությունները՝ բնակելի տունը 93,3 քմ, բաց պատշգամբով նկուղը 41,0 քմ, լողավազանը 6,3 քմ, ջերմոցը 11,3 քմ, ավտոտնակը 50,4 քմ, զուգարանը 2,2 քմ, անասնաշենքը 48,3 քմ, պարիսպը 8,7 քմ ընդհաուր 261,5 քմ արտաքին մակերեսով, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պաշտպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չի ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չի քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, չի գտնվում հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, ճանաչել օրինական։

2. Օրինական ճանաչված բնակելի տան (արտաքին մակերեսը՝ 93,3 քմ) մուծման վճարը կազմում է 183800 (հարյուր ութսուներեք հազար ութ հարյուր ) ՀՀ դրամ (մեկ քմ-ի արժեքը 1969 ՀՀ դրամ):

3. Օրինական ճանաչված բաց պատշգամբով նկուղի (արտաքին մակերեսը՝ 41,0քմ) մուծման վճարը կազմում է 48500 (քառասունութ հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ (մեկ քմ-ի արժեքը 1181.4 ՀՀ դրամ):

 4. Օրինական ճանաչված լողավազանի (արտաքին մակերեսը՝ 6,3 քմ) մուծման վճարը կազմում է 7500 (յոթ հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ (մեկ քմ-ի արժեքը 1181.4 ՀՀ դրամ): 

5. Օրինական ճանաչված ջերմոցի (արտաքին մակերեսը՝ 11,3 քմ) մուծման վճարը կազմում է 13400 (տասներեք հազար չոր հարյուր) ՀՀ դրամ (մեկ քմ-ի արժեքը 1181.4 ՀՀ դրամ): 

6. Օրինական ճանաչված ավտոտնակի (արտաքին մակերեսը՝ 50,4 քմ) մուծման վճարը կազմում է 59600 (հիսունինը հազար վեց հարյուր) ՀՀ դրամ (մեկ քմ-ի արժեքը 1181.4 ՀՀ դրամ):

7. Օրինական ճանաչված զուգարանի (արտաքին մակերեսը՝ 2,2 քմ) մուծման վճարը կազմում է 2600 (երկու հազար վեց հարյուր) ՀՀ դրամ (մեկ քմ-ի արժեքը 1181.4 ՀՀ դրամ):

8. Օրինական ճանաչված անասնաշենքի (արտաքին մակերեսը՝ 48,3 քմ) մուծման վճարը կազմում է 57100 (հիսունյոթ հազար հարյուր) ՀՀ դրամ (մեկ քմ-ի արժեքը 1181.4 ՀՀ դրամ): 

9. Օրինական ճանաչված պարսպի (մակերեսը՝ 8,7 քմ) մուծման վճարը կազմում է 10300 (տասը հազար երեք հարյուր) ՀՀ դրամ (մեկ քմ-ի արժեքը 1181.4 ՀՀ դրամ):

10. Սույն որոշման 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ կետերում նշված վճարը անհրաժեշտ է վճարել 900435101630 հաշվեհամարին՝ նպատակ դաշտում նշելով «ինքնակամ շինության օրինականացում» բառերը:

11. Որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարների՝ 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած։

12․Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից և ենթակա է պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`     
ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել էԱմսաթիվ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner