Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է.
1. Թույլատրել համայնքի ղեկավարին մեկ տարվա ընթացքում նշված հողամասերը տրամադրել օտարման ՝ աճուրդ վաճառքի միջոցով՝․
1.1 Մասիս համայնքի Նորամարգ բնակավայրում գտնվող 2.96536 հա գյուղատնտեսական նպատակային վարելահող գործառնական նշանակության հողամասը /03-068-0301-0031 կադաստրային ծածկագրից/ ,
1.2 Մասիս համայնքի Մասիս քաղաքում գտնվող 0.01898 հա գյուղատնտեսական նպատակային այլ հողատեսքի հողամասը /03-003-0717-0013 կադաստրային ծածկագրով/։
2. Հաստատել մեկնարկային գին տվյալ պահին գործող հողամասի կադաստրային արժեքի 100%-ի չափով։