Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման պահանջները և հաշվի առնելով Նիկոլայ Վլադիմիրի Հարությունյանի դիմումը /մտից ՝ 17.01.2023թ.  թիվ 576,  /. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին  որոշում է.
1.ՀՀ Արարատի մարզ Մասիս համայնք Մասիս քաղաք Երևանյան փողոց  80/1 հողամաս հասցեում  0,0045 հա բնակավայրերի բնակելի  կառուցապատման հողամասը /ծածկագիր՝ 03-003-0056-0046, սեփականության իրավունքի վկայական N 21122022-03-0034/, որը սահմանակից է Նիկոլայ Վլադիմիրի Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող  /ծածկագիր՝ 03-003-0056-0022/ հողամասին և ընդլայնվող հողամաս հնարավոր է մուտք գործել բացառապես օտարվող հողամասից և որը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, ընդլայնման նպատակով  ուղղակի վաճառքով մեկ տարվա ընթացքում օտարել  Նիկոլայ Վլադիմիրի Հարությունյանին: 
    2.Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 307544 / երեք հարյուր յոթ հազար հինգ հարյուր քառասունչորս/ ՀՀ դրամ, 1 քմ-ի արժեքը 6834,3  /վեց հազար ութ հարյուր երեսունչորս ամբողջ երեք / ՀՀ դրամ: