Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Արմեն Գևորգյանի դիմումը /մտից ՝ 28.02.2023թ. թիվ 2824, /. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է.
1.ՀՀ Արարատի մարզ Մասիս համայնքի ք. Մասիս, Նոր թաղամաս 19/40 ավտոտնակ հասցեում 0,0019 հա բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը /ծածկագիր՝ 03-003-0126-0042, սեփականության իրավունքի վկայական N 1497633/, որը ծանրաբեռնված է Արմեն Եփրեմի Գևորգյանին սեփականության իրավունքով պատկանող ավտոտնակով /ծածկագիր՝ 03-003-0126-0042-001/ և որը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, ուղղակի վաճառքով մեկ տարվա ընթացքում օտարել Արմեն Եփրեմի Գևորգյանին:
2.Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 84395 ՀՀ դրամ, 1 քմ-ի արժեքը 4441.8 ՀՀ դրամ: