Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Հովակիմ Հարությունյանի լիազորած անձ Անժիկ Հովակիմի Հարությունյանի դիմումը /մտից ՝ 28.02.2024թ. թիվ 2850/՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է.
1.ՀՀ Արարատի մարզ Մասիս համայնքի ք. Մասիս, Գ․ Նժդեհի փողոց, 40/3 հասցեում 0,0043հա բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը /ծածկագիր՝ 03-003-0139-0042, սեփականության իրավունքի վկայական N 12072023-03-0068/, որը ծանրաբեռնված է Հովակիմ Վրեժի Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող ավտոտնակով /ծածկագիր՝ 03-003-0139-0042-001/ և չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, ուղղակի վաճառքով մեկ տարվա ընթացքում օտարել Հովակիմ Վրեժի Հարությունյանին։
2.Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 191006 ՀՀ դրամ, 1 քմ-ի արժեքը 4442 ՀՀ դրամ: