Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետությանքաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի № 912-Ն, № 731-Ն որոշումների պահանջներով և նկատի ունենալով, որ Սերգեյ Գավալյանի կողմից ընդունվել է ուղղակի վաճառքով գնելու առաջարկը. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է.
1. Թույլատրել Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող ՀՀ Արարատի մարզ Մասիս համայնք ք. Մասիս Երևանյան փողոց 62/5 հասցեում գտնվող խանութը (արտաքին մակերեսը՝ 40.1քմ) և դրա սպասարկման ու պահպանման համար զբաղեցրած 0.00401 հա հասարակական կառուցապատման հողատարածքը (ծածկագիր՝ 03-003-0085-0080) մեկ տարվա ընթացքում ուղղակի վաճառքով օտարելու ՀՀ Արարատի մարզ, Մասիս համայնք ք. Մասիս 4-րդ փողոց տ. 64 հասցեի բնակիչ՝ Սերգեյ Գավալյանին:
2.Խանութի ուղղակի վաճառքի գինը կազմում է 835.845 (ութ հարյուր երեսունհինգ հազար ութ հարյուր քառասունհինգ) ՀՀ դրամ:
3. Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 274.056 (երկու հարյուր յոթանասունչորս հազար հիսունվեց) ՀՀ դրամ:
4.Խանութն ու հողամասը օտարելուց հետո համայնքի հաշվապահական և հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություններ: