Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման, հիմք ընդունելով Մհեր Սերոբյանի հայտը (CPA0-0001-7693) որոշում եմ
1․Մհեր Սերոբյանին սեփականության իրավունքով պատկանող Մասիս համայնք գ. Զորակ 4 հասցեում տալ ձկնաբուժարանների, ավտոտնակի, խորդանոցի և մառանի կառուցման նախագծման թույլտվություն։
2․ Մհեր Սերոբյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Մհեր Սերոբյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: