Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով , հիմք ընդունելով Հովիկ Վարդանյանի դիմումը /մտից՝ 21.03.2025թ. թիվ 3055/, 21.01.2006թ, թվականին կնքված վարձակալության պայմանագիրը և հաշվի առնելով, որ Մասիս համայնքի, Մասիս քաղաքի 03-003-0026-0035 ծածկագիրը կրող 0,59697 հա հողամասը չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամաս` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․
1․Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող, Հովիկ Արշավիրի Վարդանյանի կողմից վարձակալած՝ Մասիս համայնքի Մասիս քաղաքում գտնվող 03-003-0026-0035 ծածկագրով 0,59697 հա արդյունաբերության ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամասը /իրավունքի պետական գրանցման վկայական N 15042025-03-0005/, թույլատրել ուղղակի վաճառքով մեկ տարվա ընթացքում, գնման նախապատվության իրավունքով, տվյալ պահին գործող հողի կադաստրային արժեքի 100 %-ով /1 քմ-ը 1221 ՀՀ դրամ/ ընդհանուր 7300000 /յոթ միլիոն երեք հարյուր հազար / Հայաստանի Հանրապետության դրամ արժեքով օտարել Հովիկ Արշավիրի Վարդանյանին։