|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Մասիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնք ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, 0236-4-30-40, 0236-4-20-20, masis.ararat@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
12 սեպտեմբերի 2025 թվականի N 274-Ա |
ԷԴՈՒԱՐԴ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ, 16-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշմամբ և հաշվի առնելով Էդուարդ Հարությունյանի դիմումը /12․08․2028. հայտ 27934-25/՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․ 1. ՀՀ Արարատի մարզի, Մասիս համայնքի Հայանիստ բնակավայրում Էդուարդ Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող 03-052-0120-0032 կադաստրային ծածկագիրը կրող, 0,41664 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային, վարելահող հողատեսքի հողամասերի նպատակային և գործառնական նշանակությունը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային և գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության՝ պտուղ-բանջարեղենի սառնարանային պահպանման տնտեսություն և պարիսպ կառուցելու նպատակով։ |
Կողմ -18 ԱՎԱՆԵՍՅԱՆ ԱՐԹՈՒՐ ԱՐԱՄԱՅԻՍՅԱՆ ԿԱՐԵՆ ԳԱՍՊԱՐՅԱՆ ԱՐԱՄ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ԱՐՍԵՆ ԵՐԱՆՈՍՅԱՆ ԳԵՂԱՆՈՒՇ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ ԱՐՄԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԿԱՐԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ ՆՈՐԱՅՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐՍԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԱԲՈՅԱՆ ԵՐԵՄ ՈՍԿԱՆՅԱՆ ԷՎԵԼԻՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐԴՈՒՀԻ ՎԱՆՅԱՆ ՆԱԻՐԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԷԴՎԱՐԴ ՕՀԱՆՋԱՆՅԱՆ ԵԼԻԶԱՎԵՏԱ ՕՍԵՅԱՆ ԶՈՀՐԱԲ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|