Ղեկավարվելով ,,Նորմատիվ իրավական ակտերի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, հաշվի առնելով մշտական գործող հանձնաժողովի անդամների Էդվարդ Վարդանյանի 06․09․2023 թվականի մտից՝ 11484 և Անի Նահապետյանի 19․09․2023 թվականի մտից՝ 12085 դիմումները՝ աշխատանքային զբաղվածությունից ելնելով հանձնաժողովի անդամի լիազորություններից ազատելու մասին Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․
1․Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանու 2022 թվականի հունիսի 06-ի N108-Ա որոշման 1-ին կետի 1․2 ենթակետում գրառված ,,Անի Նահապետյան,, բառերը փոխարինել ,,Արսեն Եղիազարյան,, բառերով, 1․3 ենթակետում գրառված ,,Էդվարդ Վարդանյան,, բառերը փոխարինել ,,Կարեն Կարապետյան,, բառերով։