Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի, 4-րդ կետի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29.1 և 34-րդ հոդվածների, 60-րդ հոդվածի 1-ին մասի, 87-րդ հոդվածի, 88-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 45-րդ և 50-րդ գլխի պահանջներով և հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Արսեն Խաչիկի Պետրոսյանին /ՀՀ Արարատի մարզ, Մասիս համաընք, գ․Արբաթ, 4 փող․, 12 տ․/ ուղարկվել է համայնքի ղեկավարի 03.04.2025թ. N 2056 ծանուցումն ու 26․03․2025թ․ դրությամբ տեղեկանքները, փոստային անդորրագիրը վերադարձվել է <<չպահանջված>> նշումով, ինչպես նաև վարչական վարույթի քննության անցկացման տեղի, օրվա և ժամի վերաբերյալ ծանուցումը տեղադրվել է ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական «azdarar.am» ինտերնետային կայքում և «Աղբահանության, գույքահարկի ու հողի հարկի չվճարված գումարները գանձելու նպատակով ստեղծված հանձնաժողով»ի առաջարկը /27.06.2025թ. արձանագրություն N234/ որոշում եմ.
1.Հարկ վճարող Արսեն Խաչիկի Պետրոսյանից հօգուտ Մասիս համայնքի բյուջեի /օրենքով սահմանված կարգով/ գանձել՝ փոխադրամիջոցի գույքահարկի /մակնիշը՝ Gaz 3102, հ/հ՝ 07SL649/ 2021-2024թթ․ համար՝ 50.208 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 40.000 ՀՀ դրամ, տույժը՝ 10.208 ՀՀ դրամ և 2015-2020թթ․ համար՝ 82․365 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 58․333 ՀՀ դրամ, տույժը՝ 24․032 ՀՀ դրամ 900435105029 հաշվեհամարին, անշարժ գույքի հարկի /կադ․ ծածկագիր՝ 03-017-0104-0010/ 2021-2023թթ․ համար՝ 42․475 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 32․878 ՀՀ դրամ, տույժը՝ 9․597 ՀՀ դրամ 900435003810 հաշվեհամարին, անշարժ գույքի հարկի /կադ․ ծածկագիր՝ 03-017-0030-0004/ 2021թ․ համար՝ 175․129 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 135․549 ՀՀ դրամ, տույժը՝ 39․580 ՀՀ դրամ 900435003810 հաշվեհամարին, հողի հարկի /կադ․ ծածկագիր՝ 0030-0004/ 2008-2020թթ․ համար՝ 201․282 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 135․208 ՀՀ դրամ, տույժը՝ 66․074 ՀՀ դրամ 900435105078 հաշվեհամարին և գույքահարկի /կադ․ ծածկագիր՝ 0030-0004/ 2009-2020թթ․ համար՝ 173․929 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 116․796 ՀՀ դրամ, տույժը՝ 57․133 ՀՀ դրամ 900435105466 հաշվեհամարին։
2.Որոշումը ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից։
3.Որոշումը կարող է բողոքարկվել վերադասության կարգով կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան դիմելու միջոցով որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում։
4.Որոշումը անբողոքարկելի է դառնում ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:
5.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում գումարը գանձվելու է ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով: