Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է.
1.Մասիս համայնքի ավագանու 2022 թվականի հուլիսի 21-ի N 136-Ա որոշումը շարադրել նոր խմբագրությամբ.
<<ԿԱՆԱՉԱՊԱՏՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՏԱՐԱԾՔԸ ՄՐՑՈՒՅԹԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով, հաշվի առնելով, որ նշված տարածքը գտնվում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է.
1.Թույլատրել Մասիս համայնքի ղեկավարին մեկ տարվա ընթացքում Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի ընդհանուր օգտագործման հողատարածքները կանաչապատման և բարեկարգման նպատակով 50 տարի ժամկետով վարձակալական իրավունքով տրամադրելու համար կազմակերպել մրցույթ՝
1.1ՀՀ Արարատի մարզ Մասիս քաղաք 5-րդ թաղամաս 5-րդ փող թիվ 33 /0,01 հա, ծածկագիր՝03-003-0712-0007/, Մասիս քաղաք 5-րդ թաղամաս 5-րդ փող թիվ 35 /0,01 հա, ծածկագիր՝03-003-0712-0003/, Մասիս քաղաք 5-րդ թաղամաս 5-րդ փող թիվ 37 /0,01 հա, ծածկագիր՝03-003-0712-0006/, Մասիս քաղաք 5-րդ թաղամաս 5-րդ փող թիվ 39 /0,01 հա, ծածկագիր՝03-003-0712-0005/, Մասիս քաղաք 5-րդ թաղամաս 5-րդ փող թիվ 45 /0,01 հա, ծածկագիր՝03-003-0712-0004/, Մասիս քաղաք 7-րդ փող թիվ 24/4 /0,003971 հա, ծածկագիր 03-003-0087-0146/,հասցեներում գտնվող հողամասերը: Մեկնարկային գին սահմանել 10․000 /տաս հազար/ ՀՀ դրամ:
1.2. ՀՀ Արարատի մարզ Մասիս գ.Արգավանդ Օդանավակայանի փողոց 2/2 /0,00408 հա, ծածկագիր` 03-018-0235-0021, գ.Արգավանդ Օդանավակայանի փողոց 2/3 /0,00613 հա, ծածկագիր` 03-018-0235-0023/ հասցեներում գտնվող հողամասերը: Մեկնարկային գին սահմանել 200․000 /երկու հարյուր հազար/ ՀՀ դրամ: