Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ, 97-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմանբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N731-Ն, N912-Ն որոշումներով, հաշվի առնելով, որ ինքնակամ շինության հաշվառման փաստը հավաստվում է 2023DHDF7R ծածկագրով. որոշում եմ՝
1.Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի խառը կառուցապատման հողամասի վրա (ծածկագրեր՝ 03-030-0037-0003) Արտակ Ռադիկի Միսկարյանի կողմից ինքնակամ կառուցված օժանդակ շինությունները՝ ավտոտնակը 24.6 քմ արտաքին մակերեսով, ճանաչել համայնքային սեփականություն, հողամասի գործառնական նշանակությունը փոխել բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերի, ինչպես նաև շինությունները ճանաչել օրինական, քանի որ հողաասի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պաշտպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չի ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չի քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, կառուցված չի հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում։ Հողամասը հասցեավորել՝
ՀՀ Արարատի մարզ Մասիս համայնք, գ․ Գետափնյա, 21-րդ փողոց 38 հողամաս։
2. Արտակ Ռադիկի Միսկարյանին ուղղակի վաճառքով գնելու իրենց կողմից ինքնակամ կառուցված շինությունները և սպասարկման ու պահպանման համար օգտագործվող 0,00246 հա հողամասը:
3. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: