Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներն ու հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի՝ Հասցե տրամադրելու մասին որոշման քաղվածքը /հայտ՝ 247198 ծածկագիր՝ 03172FBNTH84/, ընդառաջելով Համլետ Հմայակի Շտիկյանի ժառանգ Աշոտ Համլետի Շտիկյանի խնդրանքին` /մտից՝ 05․06․2025թ.N 6071/ որոշում եմ
1. Համլետ Հմայակի Շտիկյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը /ծածկագիր` 03-058-0233-0010/ հասցեավորել՝
ՀՀ Արարատի մարզ Մասիս համայնք, գյուղ Մարմարաշեն, Երևան-Մեղրի մայրուղի, 2-3 կմ 11/2 հողամաս։
2.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման։