|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Մասիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնք ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, 0236-4-30-40, 0236-4-20-20, masis.ararat@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
14 մարտի 2023 թվականի N 62-Ա |
ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 05-Ի N 69-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է. 1.Մասիս համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 05-ի N 69-Ա որոշման 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ:
<<1. Գրիգոր Հենրիկի Մանուկյանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Արարատի մարզ Մասիս համայնք Դարակերտ գյուղում գտնվող գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսքի 0.77316 հա հողամասի /ծածկագիր՝ 03-035-0033-0028/ նպատակային և գործառնական նշանակությունը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային և գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության՝ ջերմատուն և անասնագոմ կառուցելու նպատակով >>: |
Կողմ -21 ԱՆԴՐԵԱՍՅԱՆ ԱՐՏԱԿ ԱՆՏՈՆՅԱՆ ՎԱՀԵ ԱՍԱՏՐՅԱՆ ԱՆՈՒՇ ԱՐԱՄԱՅԻՍՅԱՆ ԿԱՐԵՆ ԱՖՐԻԿՅԱՆ ՆՈՒՆԵ ԲԱԲԱՅԱՆ ԳԵՎՈՐԳ ԳԱՍՊԱՐՅԱՆ ԱՐԱՄ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ԱՐՍԵՆ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ ԱՐՄԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԿԱՐԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ ՆՈՐԱՅՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԴԱՎԻԹ ՄԵՍՐՈՊՅԱՆ ԿԱՐԱՊԵՏ ՄՈՒՐԱԴՅԱՆ ԱՐՏԱԿ ՆԱԶԱՐՅԱՆ ՄԵԼԻՔ ՇԱԲՈՅԱՆ ԵՐԵՄ ՈՍԿԱՆՅԱՆ ԷԼՄԻՐԱ ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐԴՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԷԴՎԱՐԴ ՕՀԱՆՋԱՆՅԱՆ ԵԼԻԶԱՎԵՏԱ ՕՍԵՅԱՆ ԶՈՀՐԱԲ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|