Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է՝
1.Թույլատրել համայնքի ղեկավարին կազմակերպելու մրցույթ՝ ՀՀ, Արարատի մարզ, Մասիս համայնք, Մասիս քաղաքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության արոտավայրը /ծածկագիր՝ 03-003-0297--0068, 0.12581 հա, վկայական N 02112022-03-0068/, վարձակալությամբ տրամադրելու համար:
2.Տարեկան վարձավճարի մեկնարկային գին սահմանել 100000 (հարյուր հազար) ՀՀ դրամ: