Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, ,,Նորմատիվ իրավական ակտերի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է
1․Մասիս համայնքի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 15-ի N 225-Ա որոշման 17-րդ, 23-րդ և 27-րդ հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ /հավելվածները կցվում են/։
2․Ուժը կորցրած ճանաչել Մասիս համայնքի ավագանու 2023 թվականի հոկտեմբերի 18-ի N243-Ա որոշման 23-րդ և 2024 թվականի մարտի 14-ի N32-Ա որոշման 27-րդ հավելվածները։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: