Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի N 88 որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի 1920-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի Ջրահովիտ բնակավայրի գլխավոր հատակագծով նախատեսված թույլատրելի օգտագործման ձևերը և ընդառաջելով Նունե Ղազարյանի (11․06․2024թ. մտից N8275) դիմումին. որոշում եմ`
Նունե Անդրուշի Ղազարյանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Արարատի մարզ, Մասիս համայնք, գյուղ Ջրահովիտ, 6-րդ փողոց, 45 հասցեում գտնվող
1․ Բնակավայրերի նպատակային նշանակության 0,0571հա /ծածկագիր՝ 03-079-0024-0017/ հողամասի հասարակական կառուցապատման գործառնական նշանակությունը փոխել բնակելի կառուցապատման։
2․ Ըստ սեփականության իրավունքի վկայականի /ծածկագիր 03-079-0024-0017-001/ բաղնիքի հասարակական նպատակային նշանակությունը փոխել բնակելի՝ բնակելի տուն գործառնական նշանակության (առանց լրացուցիչ շինարարական աշխատանքների կատարման)։
3․ Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման։