Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման, հիմք ընդունելով Սամսոն Գաբրիելյանի կողմից ներկայացված հայտը (270006)․ որոշում եմ՝
1.Սամսոն Գաբրիելյանին սեփականության իրավունքով պատկանող Մասիս համայնք, գյուղ Այնթապ 4/1 հասցեում տալ պտուղ-բանջարեղենի սառնարանային տնտեսության կառուցման նախագծման թույլտվություն։
2․Սամսոն Գաբրիելյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Սամսոն Գաբրիելյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: