Համաձայն ,,Տեղական ինքնակառավարման մասին,, օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման, հիմք ընդունելով Համլետ Հայրիյանի կողմից ներկայացված (304035) դիմումը ․ որոշում եմ`
1․Համլետ Հայրիյանին սեփականության իրավունքով պատկանող Մասիս համայնք,գյուղ Նիզամի Ա․Եղիազարյան փողոց 6 հասցեում տալ պարսպի կառուցման շինարարության թույլտվություն։
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Համլետ Հայրիյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։