Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման, հիմք ընդունելով Զոհրաբ Սարգսյանի կողմից ներկայացված հայտը (209566)․ որոշում եմ՝
1․Զոհրաբ Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող Մասիս համայնք,գյուղ Նորամարգ,Ազատության 2/1 հասցեում տալ ձկնաբուծական տնտեսության կառուցման նախագծման թույլտվություն։
2․Զոհրաբ Սարգսյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Զոհրաբ Սարգսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: