Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով համայնքապետարանի աշխատակազմի ԿՍՄԵԱ բաժնի պետ Տիգրան Բաբախանյանի 12․04․2024 թվականի թիվ 6201 զեկուցագիրը և համայնքի ղեկավարի առաջարկը Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է՝
1․Թույլատրել Մասիս համայնքի 2024 թվականի բյուջեում ,,Հանգստի և սպորտի ծառայություններ,, գործառական դասակարգման ,,Սպորտային նպաստներ,, /4727/ հոդվածով նախատեսված միջոցներից 1․040․000 /մեկ միլիոն քառասուն հազար/ ՀՀ դրամ հատկացնել Մասիս համայնքի մարզիկներ՝ Սարգիս Ղուկասյանին, Տարոն Թորոսյանին, Միհրան Օզմանյանին, Հովհաննես Պետրոսյանին, Հովհաննես Հովհաննիսյանին, Ալեն Բաղդասարյանին, Սերգեյ Մխիթարյանին, Ազատ Գևորգյանին 2024 թվականի մայիսի 31-ից մինչև հունիսի 5-ը Վրաստանի Բաթումի քաղաքում կայանալիք ,,Բաթումի Օփեն,, միջազգային կարատեի բաց առաջնությանը մասնակցելու համար։
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: