Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է.
1. Թույլատրել համայնքի ղեկավարին մեկ տարվա ընթացքում Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող հողամասն օտարել աճուրդ վաճառքի միջոցով․
1.1 ՀՀ, Արարատի մարզ, Մասիս համայնք, Արբաթ, 17-րդ փողոց, 40 հողամաս հասցեում գտնվող բնակավայրերի նպատակային բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 03-017-0132-0020 կադաստրային ծածկագրով, 0.10359 հա մակերեսով հողամասը, մեկնարկային գին սահմանել հողամասի կադաստրային արժեքի 100%-ի չափով, 1 քմ- ը 2888 ՀՀ դրամ: