Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով , հիմք ընդունելով Արթուր Սուրենի Մաթևոսյանի դիմումը /մտից՝ 19.06.2023թ. թիվ 7890/, Նորաբաց գյուղի և Արթուր Մաթևոսյանի միջև 23.05.2006, թվականին կնքված վարձակալության պայմանագիրը և հաշվի առնելով, որ Մասիս համայնքի, Նորաբաց բնակավայրի 03-067-0034-0154 ծածկագիրը կրող 0,58 հա հողամասը չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամաս` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․
1․Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող, Արթուր Սուրենի Մաթևոսյանի կողմից վարձակալած՝ Մասիս համայնքի Նորաբաց բնակավայրում գտնվող 03-067-0034-0154 ծածկագրով 0,58 հա գյուղատնտեսական նշանակության վարելահող հողատեսքի հողամասը / վկայական N 15092023-03-0025/, թույլատրել ուղղակի վաճառքով մեկ տարվա ընթացքում, գնման նախապատվության իրավունքով, տվյալ պահին գործող հողի կադաստրային արժեքով /1 հա-ը 3045000 դրամ/ ընդհանուր 1766100 ՀՀ դրամ արժեքով օտարել Արթուր Սուրենի Մաթևոսյանին: