Ղեկավարվելով ,,Նորմատիվ իրավական ակտերի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հաշվի առնելով քաղաքացի Անիկ Ամիրխանյանի դիմումը /13․08․2024թ, մտից 11094/` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է.
1.Մասիս համայնքի ավագանու 2024 թվականի օգոստոսի 13-ի << ԱՆԻԿ ՇՄԱՎՈՆԻ ԱՄԻՐԽԱՆՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ >> N 102-Ա որոշման 1-ին կետում գրառված ,, շնաբուծարան,, բառերը փոխարինել ,,անասնապահական տնտեսություն ,, բառերով ։