Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի 1920-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի Մասիս քաղաքի գլխավոր հատակագծով նախատեսված թույլատրելի օգտագործման ձևերը և ընդառաջելով Սոս Եգորյանի կողմից ներկայացված հայտը (300350)․ որոշում եմ՝
1.Սոս Աբրահամի Եգորյանին սեփականության իրավունքով պատկանող Մասիս համայնք գյուղ Մարմարաշեն 2-րդ փողոց 2/1 հասցեում տալ ավտոտեխսպասարկման կետի կառուցման նախագծման թույլտվություն։
2․Սոս Աբրահամի Եգորյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն։
3.Սոս Աբրահամի Եգորյանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Արարատի մարզ, Մասիս համայնք գյուղ Մարմարաշեն 2-րդ փողոց 2/1 հասցեում գտնվող՝ /ծածկագիր՝ 03-058-0045-0020/ բնակավայրերի նպատակային նշանակության 0,183 հա բնակելի կառուցապատման հողամասի գործառնական նշանակությունը փոխել հասարակական կառուցապատման:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Սոս Աբրահամի Եգորյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: