Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման պահանջները և հաշվի առնելով Մանուկ Մանուկյանի դիմումը /մտից ՝ 03.04.2024թ. թիվ 4747/` Հայաստանի Հնարապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․
1. ՀՀ Արարատի մարզ Մասիս համայնք Նոր Խարբերդ 20-րդ փողոց 130/3 հողամաս հասցեում 0,03006 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը /ծածկագիր՝ 03-070-0030-0013, սեփականության իրավունքի վկայական N 09082024-03-0019/, որը սահմանակից է Մանուկ Վարազդատի Մանուկյանին սեփականության իրավունքով պատկանող /ծածկագիր՝ 03-070-0030-0012/ հողամասին և որը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, ընդլայնման նպատակով ուղղակի վաճառքով մեկ տարվա ընթացքում օտարել Մանուկ Վարազդատի Մանուկյանին։
2. Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 1335266 /մեկ միլիոն երեք հարյուր երեսունհինգ հազար երկու հարյուր վաթսունվեց / ՀՀ դրամ, 1 քմ-ի արժեքը 4442/ չորս հազար չորս հարյուր քառասուն երկու / ՀՀ դրամ: