Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի № 912-Ն, № 731-Ն որոշումների պահանջներով և հաշվի առնելով, որ Սարգիս Հարությունյանի կողմից ընդունվել է ուղղակի վաճառքով գնելու առաջարկը. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է.
1. Թույլատրել Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, Նոր թաղամաս, 1-ին փողոց 26/2 հասցեում գտնվող օժանդակ շինությունը (մակերեսը՝ 27,5քմ) և դրա սպասարկման ու պահպանման համար զբաղեցրած 0.003 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության հողամասը (ծածկագիր՝ 03-003-0137-0724) ուղղակի վաճառքով օտարել բնակիչ՝ Սարգիս Նորիկի Հարությունյանին:
2.Շինության ուղղակի վաճառքի գինը կազմում է 54148 (հիսունչորս հազար հարյուր քառասունութ) ՀՀ դրամ:
3.Շինությամբ զբաղեցրած հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 133254 (մեկ հարյուր երեսուներեք հազար երկու հարյուր հիսունչորս) ՀՀ դրամ:
4.Գույքն օտարելուց հետո համայնքի հաշվապահական և հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություններ: