Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Վարդան Մարտիրոսյանի դիմումը /մտից ՝ 28.02.2023թ. թիվ 2824, /. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է.
1.ՀՀ Արարատի մարզ Մասիս համայնքի ք. Մասիս, Մ.Հերացու փողոց, 5-րդ նրբանցք 16/7 ավտոտնակ հասցեում 0,0030 հա բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը /ծածկագիր՝ 03-003-0298-0099, սեփականության իրավունքի վկայական N 2209634/, որը ծանրաբեռնված է Վարդան Մարտիրոսյանին սեփականության իրավունքով պատկանող ավտոտնակով /ծածկագիր՝ 03-003-0298-0099-001/ և որը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, ուղղակի վաճառքով մեկ տարվա ընթացքում օտարել Վարդան Կորյունի Մարտիրոսյանին:
2.Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 133254 ՀՀ դրամ, 1 քմ-ի արժեքը 4441.8 ՀՀ դրամ: