Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 159-րդ հոդվածի 1-ին մասով, 163-րդ հոդվածով և հիմք ընդունելով Դանիել Պետրոսյանի դիմումը /մտից՝ 27․06․2025թ. թիվ 7083 / որոշում եմ՝
1.Մասիս համայնքի Դարակերտ գյուղի վարչական ղեկավար Դանիել Պետրոսյանին 2025 թվականի հուլիսի 7-ից տրամադրել 2025 թվականի փետրվարի 22-ից մինչև 2026 թվականի փետրվարի 22-ը ժամանակահատվածի համար նախատեսված ամենամյա նվազագույն արձակուրդից 10 աշխատանքային օր, վերադարձը՝ 2025 թվականի հուլիսի 21-ին:
2․Կատարել համապատասխան վարձատրություն:
3․Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի Դարակերտ գյուղի վարչական ղեկավար Դանիել Պետրոսյանի պարտականությունները սույն թվականի հուլիսի 7-ից մինչև հուլիսի 18-ը ներառյալ /արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում/ համատեղության կարգով ժամանակավորապես վերապահել համայնքի ղեկավարի օգնական Նորիկ Գևորգյանին։
4․Հատկացնել հեղուկ վառելիք (20 լիտր բենզին)։