Համաձայն ,,Տեղական ինքնակառավարման մասին,, օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման, հիմք ընդունելով Գրիգոր Գրիգորյանի կողմից ներկայացված 128027 դիմումը ․ որոշում եմ`
1․ Գրիգոր Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող Մասիս համայնք, գյուղ Մարմարաշեն 15-րդ փողոց 63 հասցեում տալ 0.4 կվ էլեկտրամատակարարման համակարգի կառուցման շինարարության թույլտվություն։
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Գրիգոր Գրիգորյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։