Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման պահանջները և 19.08.2005թվականին կնքված թիվ 4996 պայմանագիրը, հաշվի առնելով Արմեն Ալբերտի Լևոնյանի դիմումը /մտից ՝ 06.10.2022թ. թիվ 4461, /. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է.
1.ՀՀ Արարատի մարզ Մասիս համայնքի Գետափնյա, 21-րդ փողոց 95 ավտոտնակ հասցեում 0,00228 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը /ծածկագիր՝ 03-030-0037-0139, սեփականության իրավունքի վկայական N 31012023-03-0063/, որը ծանրաբեռնված է Արմեն Ալբերտի Լևոնյանին սեփականության իրավունքով պատկանող ավտոտնակով /ծածկագիր՝ 03-030-0037-0139-001/ և որը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, ընդլայնման նպատակով ուղղակի վաճառքով մեկ տարվա ընթացքում օտարել Արմեն Ալբերտի Լևոնյանին:
2.Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 101273/ հարյուր մեկ հազար երկու հարյուր յոթանասուներեք/ ՀՀ դրամ, 1 քմ-ի արժեքը 4441.8 ՀՀ դրամ: