Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է.
1. Թույլատրել համայնքի ղեկավարին մեկ տարվա ընթացքում նշված հողամասերն օտարել աճուրդ վաճառքի միջոցով․
« 1» Մասիս համայնքի Նորամարգ բնակավայրում գտնվող 03-068-0395-0005 կադաստրային ծածկագրով, 1,29842 հա գյուղատնտեսական նպատակային վարելահող գործառնական նշանակության հողամասը /վկայական N 03122024-03-0043/, մեկնարկային գին սահմանել հողամասի կադաստրային արժեքի 100%-ի չափով, 1290000 /մեկ միլիոն երկու հարյուր իննսուն հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ։
« 2» Մասիս համայնքի Նորամարգ բնակավայրում գտնվող 03-068-0394-0002 կադաստրային ծածկագրով, 0,18274 հա գյուղատնտեսական նպատակային վարելահող գործառնական նշանակության հողամասը /վկայական N 03122024-03-0093/, մեկնարկային գին սահմանել հողամասի կադաստրային արժեքի 100%-ի չափով, 182000 / հարյուր ութսուներկու հազար / Հայաստանի Հանրապետության դրամ։
« 3» Մասիս համայնքի Հովտաշատ բնակավայրում գտնվող 03-054-0059-0068 կադաստրային ծածկագրով, 0,17378 հա գյուղատնտեսական նպատակային վարելահող գործառնական նշանակության հողամասը /վկայական N 03122024-03-0087/, մեկնարկային գին սահմանել հողամասի կադաստրային արժեքի 100%-ի չափով, 351100 /երեք հարյուր հիսունմեկ հազար հարյուր / Հայաստանի Հանրապետության դրամ։