Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 159-րդ հոդվածի 1-ին մասով, 161-րդ, 163-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Քոչար Խաչատրյանի դիմումը /մտից՝ 01.07.2023 թվական, թիվ 9200/. որոշում եմ
1.Մասիսի համայնքապետարանի գնումների բաժնի պետ Քոչար Խաչատրյանին 2024 թվականի հուլիսի 8-ից տրամադրել 2023 թվականի մարտի 3-ից մինչև 2024 թվականի մարտի 3-ը ժամանակահատվածի համար նախատեսված ամենամյա նվազագույն և ամենամյա լրացուցիչ արձակուրդից մնացած 14 աշխատանքային օրը, վերադարձը՝ 2024 թվականի հուլիսի 26-ին։
2.Կատարել համապատասխան վճարում:
3․ Քոչար Խաչատրյանի պարտականությունները վերապահել նույն բաժնի գլխավոր մասնագետ Սվետլանա Սիրեկանյանին։