Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդված 1-ին մասի 28-րդ կետի, ,,Նվազագույն ամսական աշխատավարձի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի, ,,Նորմատիվ իրավական ակտերի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածի պահանջներով Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել ,,Մասիս համայնքի բնակչության հատուկ սպասարկում և համայնքային ենթակառուցվածքների սպասարկում,, համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաստիքացուցակը, պաշտոնային դրուքաչափերը և աշխատողների քանակը համաձայն հավելվածի:
2.ՈՒժը կորցրած ճանաչել Մասիս համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 19-ի <<ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ,, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ, ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ, ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> N 289-Ա որոշումը:
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 01-ից։