Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի № 912-Ն, № 731-Ն որոշումների պահանջներով և հաշվի առնելով, որ Վարդգես Թովմասի Մելքոնյանի կողմից ընդունվել է ուղղակի վաճառքով գնելու առաջարկը. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է.
1. Թույլատրել Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող ՀՀ Արարատի մարզ, գ. Հովտաշատ Ս․ Շահումյան փողոց 12-րդ փակուղի 3 հասցեում գտնվող բնակելի տունը (արտաքին մակերեսը՝ 181,50քմ), մառանը (արտաքին մակերեսը՝ 13,00քմ) և դրա սպասարկման ու պահպանման համար զբաղեցրած 0.1 հա բնակելի կառուցապատման հողատարածքը (ծածկագիր՝ 03-054-0049-0031) ուղղակի վաճառքով օտարելու բնակիչ՝ Վարդգես Թովմասի Մելքոնյանին:
2.Բնակելի տան ուղղակի վաճառքի գինը կազմում է 658.301 (վեց հարյուր հիսունութ հազար երեք հարյուր մեկ) ՀՀ դրամ:
3․Մառանի ուղղակի վաճառքի գինը կազմում է 31.434 (երեսունմեկ հազար չորս հարյուր երեսունչորս) ՀՀ դրամ:
4.Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 1․221․000 (մեկ միլիոն երկու հարյուր քսանմեկ հազար) ՀՀ դրամ:
5.Բնակելի տունը, մառանը և հողամասն օտարելուց հետո համայնքի հաշվապահական և հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություններ: