Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման, հիմք ընդունելով Շուշանիկ Առուստամյանի էլեկտրոնային դիմումը՝ (հերթական համար՝ 281522) և հաշվի առնելով, որ Մասիսի համայնքապետարանի 900435101069 հաշվեհամարին վճարվել է 40․000 (քառասուն հազար) ՀՀ դրամ տեղական տուրք՝ որոշում եմ.
1.Տրամադրել կառուցապատող Շուշանիկ Վալերիի Առուստամյանի կողմից ՀՀ Արարատի մարզի, համայնք Մասիս, Խաչփար բնակավայր, 15-րդ փողոց 2/1 հասցեում կառուցված մասնակի նկուղային հարկով մեկ հարկանի բնակելի տան, օժանդակ շինության և քարե պարսպի շահագործման թույլտվություն:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Շուշանիկ Առստամյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: