Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման, հիմք ընդունելով Արմեն Վարդանյանի հայտը (CPA0-0001-4775) որոշում եմ
1․Արմեն Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող Մասիս համայնք գյուղ Նոր Խարբերդ հասցեում տալ սառնարանի և գյուղ մթերքների վերամշակման տնտեսության կառուցման նախագծման թույլտվություն։
2․Արմեն Վարդանյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արմեն Վարդանյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: