Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 1708-Ն որոշման պահանջները ՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․
1․ Տալ համաձայնություն 2025 թվականին Մասիս համայնքի սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից սուբվենցիա ստանալու առաջարկությանը․
1)Մասիս համայնքի Մասիս քաղաքի, Ազատաշեն, Այնթապ, Արբաթ, Արգավանդ, Արևաբույր, Գեղանիստ, Դաշտավան, Դարակերտ, Դարբնիկ, Զորակ, Խաչփար, Հայանիստ, Հովտաշատ, Ղուկասավան, Նիզամի, Նոր Խարբերդ, Նոր Կյուրին, Նորաբաց, Ջրահովիտ, Ռանչպար, Սիս, Սիփանիկ բնակավայրերի փողոցների նորոգում ասֆալտապատմամբ
2) Մասիս համայնքի Ազատաշեն, Արբաթ, Արգավանդ, Դարակերտ, Զորակ, Նորաբաց բնակավայրերում ոռոգման համակարգի կառուցում
3) Մասիս համայնքի Մասիս քաղաքի, Այնթապ, Արբաթ, Արգավանդ, Դաշտավան, Դարակերտ, Դարբնիկ, Զորակ, Մարմարաշեն,Նիզամի, Նորաբաց, Նոր Խարբերդ, Նոր Կյուրին Ջրահովիտ, Ռանչպար, Սայաթ-Նովա, Սիս, Սիփանիկ բնակավայրերում փողոցային լուսավորության համակարգի կառուցում
4) Մասիս համայնքի Արբաթ, Արևաբույր, Գեղանիստ, Խաչփար, Նորաբաց բնակավայրերի ջրամատակարարման համակարգի կառուցում
5) Մասիս համայնքի Արբաթ, Խաչփար, Մարմարաշեն բնակավայրերում հասարակական շենքերի (մշակույթի տներ, համայնքային կենտրոն և այլն) կառուցում, հիմնանորոգւմ
6) Մասիս համայնքի մանկապարտեզների կառուցում, վերակառուցում, հիմնանորոգում․
ա․ Մասիս քաղաքի թիվ 4 մանկապարտեզի հիմնանորոգում
բ․ Ղուկասավան բնակավայրի մանկապարտեզի հիմնանորոգում և բակի բարեկարգում
գ․ Արբաթ, Գետափնյա, Հայանիստ, Նոր Խարբերդ և Սիփանիկ բնակավայրերում մանկապարտեզների կառուցում
դ․Դարակերտ բնակավայրի մանկապարտեզի կցակառույցի կառուցում
ե․Նորամարգ բնակավայրի մանկապարտեզի վերակառուցում։
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից։